Միլան Շկրինյարը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

27-ամյա Սկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Սամպդորիայից»: Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 9 խաղում գոլ չի խփել։ Ընդհանուր առմամբ, Սկրինյարը «Ինտերի» կազմում անցկացրած 227 խաղում խփել է 11 գոլ։