Քրիստոֆեր Նկունկուն կարող է փոխել ակումբային գրանցումը

Ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, ով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», կարող է հայտնվել անգլիական մեկ այլ թոփ-ակումբում։

Ինչպես հայտնում է DeadlineDayLive հաշիվը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը»։ Ղեկավարությունը ցանկանում էր հրավիրել ֆրանսիացուն, սակայն թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նախընտրեց պայմանագիր կնքել ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի հետ։

Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Գործարքի գումարը կազմել է 60 մլն եվրո։ Նկունկուն երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել լոնդոնյան թիմի հետ մինչև 2029 թվականի կեսերը։