World Cup 2022. Իկեր Կասիլյաս. «Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնա Մարոկկոն կամ Խորվաթիան»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ ցանկանում է Կատարում ընթացող Մունդիալում չեմպիոն դառնա Մարոկկոն կամ Խորվաթիան:

«Ցանկանում եմ, որ աշխարհի առաջնությունում հաղթի մի թիմ, որը երբեք այդ տիտղոսը չի նվաճել, ինչպես Մարոկկոն և Խորվաթիան: Բայց մրցաշարում կան նաև ֆուտբոլային լուրջ ավանդույթներ ունեցող հավաքականներ, ինչպիսիք են Արգենտինան և Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոնները շատ լավ սերունդ ունեն»,-ասել է Իկերը:

Հիշեցնենք, որ Արգենտինան դեկտեմբերի 13-ին կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հետ, իսկ հաջորդ օրը կհանդիպեն Մարոկկոն և աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան: Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: