Սերխիո Բուսկետսը, գուցե միանա Դևիդ Բեքհեմի ակումբին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը բազմաթիվ առաջարկներ է ստացել MLS-ի տարբեր ակումբներից, գրում է իսպանական մամուլը:։

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը մերժել է բոլոր առաջարկները, քանի որ չի ցանկանում լքել հարազատ ակումբը:

Տեղեկություն կա նաև, որ նրան ցանկանում է թիմ հրավիրել Դևիդ Բեքհեմը:

Բուսկետսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։