Էրիկ Գարսիայի ապագայից նոր տեղեկություն կա

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մտադիր է կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային խնդրել հաջորդ մրցաշրջանում միանալ թիմին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը անցկացնում է «Ժիրոնայում» վարձավճարով:

Ըստ Sport-ի, Չավին ցանկանում է, որ Գարսիան միանա իր թիմին ամռանը։ Սակայն ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ նախկինի պես չի ստանա կանոնավոր խաղային պրակտիկա։ Ավելին, «Բարսելոնան» կենտրոնական պաշտպանի դիրքում մի քանի բարձրակարգ խաղացողներ ունի։

Հիշեցնենք, որ Գարսիան «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»։