Ռոբերտո դե Զերբին խոսել է Անսու Ֆատիի ապագայի մասին

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի ապագայի մասին, ով այս մրցաշրջանում թիմում է հանդես գալիս վարձավճարով կատալոնական «Բարսելոնայից»։

«Ֆատին շատ մեծ տաղանդ է։ Ես պետք է խոսեմ Թոնի Բլումի, մարզական տնօրենի և սկաուտների հետ: Հետո կխոսեմ Անսուի հետ»,- ասել է Դե Զերբին հետխաղյա մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բրայթոնը» չի պատրաստվում մշտական ​​հիմունքներով գնել Ֆատիին։