Անտոնիո Ռուդիգեր. «Ես ակնկալում եմ, որ մեր թիմը կսկսի արդյունքների հասնել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է Գերմանիայի հավաքականի հեռանկարների մասին առաջիկա 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

«Ես ակնկալում եմ, որ մեր թիմը կսկսի արդյունքների հասնել։ Դիտեք մեր վերջին ընկերական խաղերը: Այնպիսի տպավորություն է, որ մենք կարող ենք չեմպիոն դառնալ: Բայց մի քանի ամիս առաջ ամեն ինչ ավերակ էր»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sport Germany-ն։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։