Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ «Այաքս»

«Այաքսը» դիտարկում է Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնելու տարբերակը։

Ինչպես հայտնում է De Telegraaf-ը, եթե հոլանդացուն ամռանը հեռացնեն «Մանչեսթեր Յունայթեդից», նրա նախկին ակումբը կարող է փորձել վերադարձնել նրան: Նշվում է, որ «Այաքսը» գլխավոր մարզչի պաշտոնի համար ևս երկու թեկնածու ունի։

Նրանցից մեկը «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերն է, ով վերջերս հրաժարվել է միանալ Ամստերդամյան ակումբին։ Այնուամենայնիվ, եթե «Այաքսը» բարելավի իր ֆինանսական առաջարկը, անգլիացին կարող է փոխել իր կարծիքը։

Հոլանդական ակումբը դիտարկում է նաև «Նիցցայի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլիին հրավիրելու տարբերակը, ով ընդամենը 35 տարեկան է։