Լամին Յամալը պատասխանել է ՊՍԺ տեղափոխվելու մասին լուրերին

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է ՊՍԺ իր հնարավոր տեղափոխության մասին լուրերին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ փարիզյան ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 16-ամյա ֆուտբոլիստին 200 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։

«🤣🤣🤣🤣»,- գրել է Յամալը իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Յամալը «Բարսելոնայի» սան է և ակադեմիայից հասել է հիմնական թիմ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը անցկացրել է 44 հանդիպում, դարձել 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։