Ջամալ Մուսիալան ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։

Պորտուգալացին ու արգենտինացին այլևս չեն մրցում Եվրոպայում, սակայն դարավոր խոսակցությունները, թե նրանցից որն է ավելի լավը, դեռևս արդիական են։ Այնուամենայնիվ, Մուսիալան այս հարցին հստակ պատասխան ունի.

«Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի. Ինձ համար Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է»,- 21-ամյա գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը։