Միլան Շկրինյարի ապագան մնում է անորոշ

«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի ապագան մնում է անորոշ։ 27-ամյա սլովակն կարող է հայտնվել «Նյուքասլում», հայտնում է CalcioMercatoWeb-ը:

Անգլիական ակումբը Սկրինյարին նշել է որպես իրենց գլխավոր թիրախներից մեկը։ Միաժամանակ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար կաչաղակներին անհրաժեշտ է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։

Նշենք, որ այս պահին «Նյուքասլը» երրորդն է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։

Միլան Շկրինյարի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է ամռանը։ Ներաձուրիները ցանկանում են պահել ֆուտբոլիստին և բանակցություններ են վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Միաժամանակ ՊՍԺ-ն ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Սկրինյարի նկատմամբ։