World Cup 2022. Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, ում իրավունքները պատկանում են Լիսաբոնի «Բենֆիկային», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Record-ը։

Աղբյուրի համաձայն, 21-ամյա հարավամերիկացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները բանակցություններ են վարել պորտուգալական կողմի հետ՝ ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնելու նպատակով։

Նրա տրանսերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո, իսկ «արծիվների» հետ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։