EUROPE LEAGUE. «Բայեր Լևերկուզենն» ու «Ատալանտան» հաղթեցին և կմրցեն չեմպիոնության համար (VIDEO)

Գերմանիայում կայացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Բայերը» տանը ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ՝ 2։2։

Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը։ Ջանլուկա Մանչինին ևս մեկ գոլ խփեց, բայց 82-րդ րոպեին դա արեց սեփական դարպասը։ Լևերկուզենի դարպասը գրավեց Յոսիպ Ստանիշիչը:

«Բայերը» իր անպարտելիության շարքը հասցրեց 49 հանդիպման:

Եզրափակչում Խաբի Ալոնսոյի թիմը կմրցի «Ատալանտայի» հետ, որը ընդունել էր «Մարսելին»։

Հանդիպումն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

«Ատալանտայի» գոլերը խփեցին Ադեմոլա Լուկմանը հանդիպման 30-րդ րոպեին, Մատեո Ռուջերին՝ 52-րդ րոպեին և Էլ-Բիլալ Տուրեն՝ 90+5-ում։

Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։