CONFERENCE LEAGUE. «Օլիմպիակոսը» հաղթեց ու առաջին անգամ կխաղա եվրագավաթի եզրափակչում (VIDEO)

Հունական «Օլիմպիակոսը» Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում առաջին խաղում (4:2) հաղթելուց հետո հաղթեց անգլիական «Ասթոն Վիլային» (2:0):

Երկու գոլերն էլ Ունայ Էմերիի թիմի դարպասը խփեց Այուբ Էլ-Քաաբին, ով աչքի ընկավ 10-րդ և 78-րդ րոպեներին։

«Օլիմպիակոսն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների եզրափակիչ։ Կոնֆերենցիաների լիգայի վճռորոշ խաղում հունական ակումբը կհանդիպի իտալական «Ֆիորենտինայի» հետ։

Եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։