Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Գավին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ինչպես հայտնում է լրագրող Ջավի Միգելը՝ եթե արտառոց որևէ բան չլինի, ապա ֆուտբոլիստը շարք կվերադառնա հոկտեմբեր-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: «Բարսելոնան» արդեն գիտի, որ հաջորդ մրցաշրջանը պետք է սկսել առանց Գավիի։

Նա լավ է ապաքինվում և իրեն շատ լավ է զգում, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Բացի  խաչաձև կապանից, նա նաև մենիսկի պատռվածք է ստացել, ինչը մեծացնում է վերականգնման ժամանակը: Նշվում է, որ ակումբի գլխավոր նպատակն է Գավիին իր մարզավիճակի գագաթնակետին հասցնել մինչև 2025 թվականի հունվար:

Հիշեցնենք, որ կատալոնացիների կիսապաշտպանը վնասել էր ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի և Վրաստանի հավաքականների խաղում (3:1):