Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» մեկ դեպքում

Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, գործակալ Ժորժե Մենդեշը կատալոնական ակումբին առաջարկել է ուրուգվայցի հարձակվողի ծառայությունները՝ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալու դեպքում։

Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին, իսկ Կարմիրները նույնպես դիտարկում են նրանից բաժանվելու հնարավորությունը։