Պաու Կուբարսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Պաու Կուբարսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։

Կատալոնական ակումբը հայտարարել է 17-ամյա պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրում նշված է փոխհատուցման չափը՝ 500 մլն եվրո։

Կուբարսին իր նորամուտը Բարսայի հիմնական թիմում նշել է այս տարվա հունվարին։ Ընդհանուր առմամբ, մեծահասակների մակարդակով նա 20 հանդիպում է անցկացրել։