Լույս աշխարհ է եկել Նաիր Թիկնիզյանի առաջնեկը

Հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան հայտնել է, որ ինքն ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը որդի են ունեցել։

«Այո, ես իսկապես մայր եմ դարձել։ Ծնվել է մեր որդին։ Նրա անունը դեռ չենք հայտնում»,- Ռոմաշկինայի խոսքն է մեջբերել Sport-express-ը։

Մայիսի 7-ին Ռոմաշկինան հայտարարել էր, որ երեխայի է սպասում։