«Մանչեսթեր Յունայթեդը» այս ձմռանը ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել

Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» այս ձմռանը ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել: Ճակատագրի հեգնանքով, «Օլդ Թրաֆորդ» կարող է տեղափոխվել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալո Ռամոսը:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են Գոնսալո Ռամոսին ԱԱ-ի ժամանակ։ 

21-ամյա Գոնսալո Ռամոսը հանդես է գալիս «Բենֆիկայում»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում են 24 միլիոն եվրո։