«Չելսիի» սեփականատեր. «Վերջին 2․5 խաղը հիանալի ենք անցկացրել»

«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին։

«Վերջին երկուսուկես հանդիպումներում՝ «Թոթենհեմի», «Վեսթ Հեմի» և «Ասթոն Վիլայի» հետ երկրորդ խաղակեսում (2:2), մենք ուղղակի հիանալի ֆուտբոլ տեսանք:

Այն դինամիկ էր, ճիշտ այնպես, ինչպես մենք պլանավորել էինք․ խաղալով սեփական դարպասից, գրոհի անցնելով, ամեն ինչ շատ կազմակերպված էր, իսկ դարպասին հարվածների քանակը՝ հսկայական»,- Բուլիի խոսքն է մեջբերել ESPN-ը։