«Ինտերի» պաշտպանը կարող է լքել հարազատ ակումբը

Միլանի «Ինտերի» պաշտպան Ռոբին Գոսսենսը կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, գերմանական «Վոլֆսբուրգը» դուրս է մնացել ֆուտբոլիստի համար պայքարից, սակայն Բունդեսլիգայում կա ևս մեկ ակումբ, որը ցանկանում է գնել նրան:

Խոսքը Լևերկուզենի «Բայերի» մասին է, որը վաղուց արդեն հետաքրքրված է Գոսսենսով: Սակայն, ըստ աղբյուրի, «դեղագործները» մինչ օրս որևէ լուրջ գործողություն չեն ձեռնարկել։