Տիագո Ալկանտարան ամռանը կհեռանա «Լիվերպուլից»

Տիագո Ալկանտարան ամռանը կհեռանա «Լիվերպուլից»։

Իսպանացի կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ֆուտբոլիստը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Տիագոն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով նա խաղադաշտ է մտել միայն մեկ անգամ՝ «Արսենալի» դեմ խաղում 5 րոպեով։ Այս խաղում նա հերթական վնասվածքն է ստացել։