World Cup 2022. Անտուան ​​Գրիզմանը շրջանցեց Զինեդին Զիդանի և Թիերի Անրիի ռեկորդը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը գոլային փոխանցումներով առաջ անցավ լեգենդար Զինեդին Զիդանին և Թիերի Անրիին:

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Աուրելիեն Չուամենիին, ում դիպուկ հարվածը ֆրանսիացիներին թույլ տվեց 17-րդ րոպեին բացել խաղի հաշիվը Անգլիայի հետ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի խաղում։

Գրիզմանը այժմ 27 գոլային փոխանցում է կատարել «Եռագույնների» կազմում՝ ամենաշատը ժամանակակից պատմության մեջ: Այս ցուցանիշով Ֆրանսիայի հավաքականի նախորդ ռեկորդակիրներն էին Զինեդին Զիդանը և Թիերի Անրին՝ կատարելով 26-ական գոլային փոխանցում։