«Միլանը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Միլանը» ցանկանում է գնել կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեին, հայտնում է MD-ն:

Աղբյուրի համաձայն, ակումբը կանի հնարավորինս, որպեսզի գնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: «Միլանում» նրան դիտարկում են որպես Տեոյի փոխարինող:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: