«Մայնցի» մարզադաշտի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբ է հայտնաբերվել

«Մայնցի» մարզադաշտի մոտ օդային ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Sport1-ը։

Չորեքշաբթի օրը «Մայնցի» «Մեվա Արենա» մարզադաշտի մոտ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբ: Սպասվում է, որ այն կչեզոքացվի ուրբաթ օրը։

Այդ կապակցությամբ ակումբը ստիպված է եղել տեղափոխել գլխավոր մարզիչ Բո Հենրիքսենի մամուլի ասուլիսը։ Փակ են լինելու նաև ակումբի գրասենյակը և ֆան-շոփը։

Բացի այդ, շրջանի մոտավորապես 4600 բնակիչ ժամանակավորապես տարհանվելու է։

Ապրիլի 28-ին «Մայնցը» Բունդեսլիգայի 31-րդ տուրում կհյուրընկալվի «Քյոլնին»: