Թոմաս Տուխել․ «Ուրախ եմ, որ մարդիկ ցանկանում են՝ ես մնամ»

Թոմաս Տուխելը խոսել է «Բավարիայում» իր աշխատանքի վերաբերյալ երկրպագուների դիմումի մասին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Բավարիայի» երկրպագուների՝ Թոմաս Տուխելին գլխավոր մարզչի պաշտոնում պահելու խնդրագիրը հավաքել է գրեթե 10 հազար ստորագրություն։

Փետրվարին մյունխենյան ակումբը հայտարարեց, որ մասնագետը կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։

«Ես ուրախ եմ, որ մարդիկ ցանկանում են, որ ես մնամ, բայց ինձ համար սա առաջնահերթություն չէ։ Առաջիկա 11 օրերը նվիրված կլինեն միայն ֆուտբոլին, Բունդեսլիգային և Չեմպիոնների Լիգային։ Ուրիշ բանի համար ժամանակ չունեմ։

Կա միջնորդություն, տոմսերի պահանջ, մարզչի մասին քննարկում, ես չեմ ուզում դա ընդունել որպես պատրվակ կամ շեղում: Մենք լիովին կենտրոնացած ենք. ամեն օր կարևոր է»,- ասել է Թոմաս Տուխելը:  

Մյունխենցիների մարզիչը պատասխանել է նաև Ռալֆ Ռանգնիկի՝ «Բավարիա» գալու մասին լուրերին: 

«Ճիշտն ասած, այս հարցը նման է հարեւանի աղմկելուն առավոտյան ժամը երեքին (ծիծաղում է): Ես ականջակալներս կդնեմ և կանտեսեմ այն:

Այս թեման ինձ չի օգնի վաղը և չի օգնի ինձ երեքշաբթի, և սա իմ թեման չէ», – ավելացրեց նա: