Անտոնիո Ռյուդիգեր․ «Նա Գերմանիայի լավագույն մարզիչներից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մեկնաբանել է Յուլիան Նագելսմանի պայմանագրի երկարաձգումը Գերմանիայի հավաքականի հետ։ Հիշեցնենք, որ մասնագետը պայմանագիր է ստորագրել, որը գործում է մինչև 2026 թվականի ամառ։

«Նագելսմանը հիանալի մասնագետ է: Կարծում եմ՝ նա շատ, շատ լավ մարզիչ է, և Գերմանիայի համար շատ լավ է, որ երկարաձգեց պայմանագիրը։ Ես նրան համարում եմ լավագույններից մեկը մեր երկրում։ Մեզ այսպիսի մարզիչ է պետք։ Ուղղորդող ձեռք։

Այստեղ, օրինակ, «Ռեալում», շատ բան կախված է անհատից: Գերմանիայում մենք ավելի շատ սովոր ենք համակարգերին։ Ու նա շատ լավ համակարգ բերեց։ Ահա թե ինչու նա կարևոր է մեզ համար»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան ապրիլի 19-ին հայտարարել է Նագելսմանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Յուլիանը Գերմանիայի հավաքականը գլխավորել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 36-ամյա ֆուտբոլիստը գլխավորել է «Բավարիան», «ՌԲ Լայպցիգը» և «Հոֆենհայմը»:

Այս ամառ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում։ Յուլիան Նագելսմանի թիմը մրցաշարում իր ճանապարհորդությունը կսկսի A խմբից: Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականները: Եվրո-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։