Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ «Բարսելոնան» իր ժամանակ «հոգնել էր հաղթելուց»

Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ «Բարսելոնան» իր օրոք «հոգնել էր հաղթելուց»:

«Մենք մեր մեղքով կորցրինք Չեմպիոնների Լիգան 2018 և 2019 թվականներին։ Մեր մրցակիցները, իհարկե, արժանի էին հաղթանակի, բայց զգացողություն կար, որ մենք բավականաչափ չենք ջանում։ 

Երևի մենք հոգնել էինք հաղթելուց: Երբ այդքան շատ ես հաղթում, կորցնում ես կենտրոնացումը, ուշադրություն չես դարձնում մանրուքներին»,- ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը։

Հարցին, թե արդյոք ճնշումը պատճառներից մեկն է, որ «Բարսելոնան» չի հաղթել Չեմպիոնների Լիգան 2015 թվականից ի վեր, Ռակիտիչը պատասխանել է.

«Այո: Եվ դա լրացուցիչ ճնշում է ավելացնում, քանի որ «Ռեալը» բազմիցս հաղթել է այն»: