Ապրիլի 25-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Բրայթոնին»՝ 4:0։
Այս արդյունքի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը հասցրեց 30 հանդիպման:
«Սիթին» ԱՊԼ-ի պատմության մեջ միայն երրորդ ակումբն է, որը հասել է նման ցուցանիշի: Ռեկորդակիրը «Նոթինգհեմ Ֆորեստն» է՝ 40 անընդմեջ հանդիպում առանց պարտության 1978թ.։ Երկու անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» ունեցել է 30+ խաղերի շարք առանց պարտության՝ 34 խաղ 1993/94 մրցաշրջանում և 33 խաղ 1998/99 մրցաշրջանում։