«Բարսելոնան» պլանավորում է նոր ֆինանսական լծակներ կիրառել

Կատալոնական «Բարսելոնան» ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանելու համար դիտարկում է իր մեդիաստուդիայի՝ Barca TV-ի հավելյալ մասնաբաժնի վաճառքը, հայտնում է լրագրող Վիկտոր Մալյոն:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնացիներն արդեն կիրառել են ֆինանսական լծակներ: Նրանք ֆիքսված գումարի դիմաց վաճառել են հեռուստատեսային իրավունքներից և մեդիածառայությունից ունեցած մասնաբաժինները:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 14 տուրերից հետո 37 միավորով առաջատարն է և երկու միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: