Երեք սուպերակումբներ ցանկանում են գնել Անդրեյ Լունինին

Ուկրաինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը պահանջված է տրանսֆերային շուկայում։

Ինչպես հայտնում է deadlinedaylive account-ը, դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան» ցանկանում են խաղացողին բերել իրենց շարքերը:

Լունինի և «արքայական» ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո: Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը անցկացրել է 20 հանդիպում, որոնցում բաց է թողել 13 գնդակ։