Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Calciomercato-ի համաձայն, իսպանացու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը որոշել է չերկարաձգել Ասենսիոյի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023թ.-ի ամռանը։

Transfermarkt-ը, ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։