Ֆիլ Ֆոդեն. «Նա լավագույնն է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը թիմակից Կևին Դե Բրույնեին ճանաչել է Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

«Կարծում եմ, որ Կևինը Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողն է, երբ նա խաղում է: Նրա կողքին խաղալը հաճելի է, և հուսով եմ, որ դա ավելի հաճախ տեղի կունենա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Այս մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։