Sport․ Իսպանական գրանդը հետաքրքրված է Ալեքսանդր Իսակով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Նյուքասլի» 24-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» շվեդ ֆուտբոլիստին տեսնում են որպես 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, ում պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Ընդգծվում է, որ «Նյուքասլը» մտադիր չէ վաճառել Իսակին գալիք ամառ 100 միլիոն եվրոյից պակաս գումարով, սակայն, հարձակվողի պայմանագրում կա մի կետ, ըստ որի, եթե «կաչաղակները» չհասնեն Չեմպիոնների Լիգայի գոտի, նրա տրանսֆերային արժեքը կրճատվել 20%-ով։

Պրեմիեր Լիգայի 33 հանդիպումներից հետո «Նյուքասլը» վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 16 միավորով զիջելով Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չորրորդ տեղից։

Այս մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։