Անգլիական գրանդը պատրաստ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո

«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է ուժեղացնել կազմը և իր հայացքն ուղղել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային շատ է դուր գալիս 21-ամյա ֆուտբոլիստը։

«Բարսելոնան» Պեդրիին անձեռնմխելի էր համարում, սակայն մի շարք վնասվածքներ ազդեցին ֆուտբոլիստի կարգավիճակի վրա՝ այժմ կատալոնական ակումբը սկսում է մտածել երիտասարդ ֆուտբոլիստի հնարավոր վաճառքի մասին։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ է հաստատել «Բարսայի» հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։

Պեդրիի տրանսֆերի արժեքը «Բարսելոնայից» «Մանչեսթեր Սիթի» կարող է կազմել 100 միլիոն եվրո։