Ջամալ Մուսիալա․ «Չեմ կարող մեկ մարդու անուն տալ, ով անվերապահորեն լավագույնն է այս պահին»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների անունները։

«Աշխարհի լավագույն խաղացողն այս պահին. Կիլիան Մբապպեն և Հարի Քեյնը ֆենոմենալ մրցաշրջան են անցկացնում, ինչպես և Ջուդ Բելինգհեմը: Շատ խաղացողներ անհավանական արդյունքներ են ցույց տալիս, հաճելի է տեսնել նման մրցակցություն։ Չեմ կարող մեկ մարդու անուն տալ, ով անվերապահորեն լավագույնն է այս պահին»,- Մուսիալայի խոսքերը սոցցանցերում մեջբերում է Bayern&Germany-ն։

Մուսիալան «Չելսիի» սան է։ Կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։