Խավիեր Տեբաս. «Ես չեմ կենտրոնանում նման հարցերի վրա»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Չավիի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը շարունակելու որոշման մասին։

Հունվարի վերջին Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից», սակայն վերջերս մտափոխվեց։

«Սա ակումբի որոշումն է: Ես չեմ կենտրոնանում նման հարցերի վրա, նույնիսկ եթե դրանք կարող են զարմանալի կամ տարօրինակ թվալ։ Մարզիչներին ու նրանց որոշումները մեկնաբանելը իմ պարտականությունը չէ։

Եթե ​​Լապորտան դա նպատակահարմար համարի, և Չավին գոհ մնա, ապա ավելի լավ կլինի «Բարսելոնայի» համար, բայց ես չեմ կարող իմ կարծիքն ունենալ այս թեմայով»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

32 տուրից հետո «Բարսելոնան» 70 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։