Էդիսոն Կավանին կարող է կարիերան շարունակել մեկ այլ ակումբում

«Վալենսիայի» հարձակվող Էդիսոն Կավանին կարող է կարիերան շարունակել «Սանթոսում»:

«Մենք դիմել ենք Կավանիին և, հարցրել՝ արդյոք նա ցանկանում է խաղալ մեզ մոտ:

Հրավիրել ենք Էդինսոնին մեր մարզաբազա, նա խոստացել է մտածել»,- «Սանթոսի» նախագահ Խոսե Կառլոս դե Օլիվեյրայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։

Այս մրցաշրջանում 35-ամյա ուրուգվայցին «Վալենսիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: