Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հոլանդացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիացի սկաուտները մի քանի շաբաթ հետևել են խաղացողին։

Այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։