«Բարսելոնան» որոշում է կայացրել Անսու Ֆատիի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել հարձակվող Անսու Ֆատիին, հայտնում է Cadena SER-ը։ Ներկայումս 21-ամյա Ֆատին վարձավճարով խաղում է «Բրայթոնում»։

Անգլիական ակումբի կազմում անցկացրած 25 պաշտոնական հանդիպումներում տաղանդավոր հարձակվողը չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Անսու Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։