PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ջախջախեց «Բրայթոնին» (VIDEO)

ԱՊԼ-ի 29-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Բրայթոնի» հետ և ջախջախեց՝ 4:0 հաշվով։

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, ևս մեկական անգամ աչքի ընկան Կևին դե Բրյունեն և Խուլիան Ալվարեսը։

«Մանչեսթեր Սիթին» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում։ Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 76 միավոր և բարձրացավ աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Բրայթոնը» 44 միավորով 11-րդ տեղում է։