Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան շուտով կբանակցի Յուլիան Նագելսմանի հետ

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան շուտով բանակցություններ կվարի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա մասնագետը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն նրան հետաքրքրում է ազգային հավաքականը մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը գլխավորելու հեռանկարը։

Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի վերջը։ Ազգային հավաքականից առաջ նա մարզել է «Բավարիան», «Լայպցիգը» և «Հոֆենհայմը»։