Sky Sports. Սանդրո Տոնալիին նոր մեղադրանք է առաջադրվել

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ կապված խաղադրույքների կանոնների խախտման հետ, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իտալացին 2023 թվականի օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 50 խաղադրույք է կատարել՝ արդեն իսկ մեղադրանք առաջադրելով Իտալիայում նմանատիպ խախտումների գործով։ Տոնալին առաջադրված մեղադրանքին պատասխանելու համար ժամանակ ունի մինչև ապրիլի 5-ը։

2023 թվականի հոկտեմբերին Տոնալին 10 ամսով հեռացվեց բոլոր մրցաշարերից՝ անօրինական խաղադրույքների պատճառով։ Այս պահին կիսապաշտպանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2024 թվականի օգոստոսի 27-ին։