FA CUP. «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Լիվերպուլին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (VIDEO)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում մանկունիացիները «Օլդ Թրաֆորդում» հաղթեցին «Լիվերպուլին»՝ 4։3 հաշվով։

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաղի 10-րդ րոպեին Սքոթ ՄաքՏոմինեյը առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն հյուրերը կարողացան նախ հավասարեցնել, իսկ հետո առաջ անցնել հաշվի մեջ՝ աչքի ընկան Ալեքսիս Մաքալիստերը և Մոհամեդ Սալահը։

Հանդիպման 87-րդ րոպեին Էնթոնիի գոլը փրկեց «Մանչեսթեր Յունայթեդին» պարտությունից։

Լրացուցիչ ժամանակում «Լիվերպուլը» Հարվի Էլիոթի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն տանտերերը շրջեցին խաղը և հաղթանակ կորզեցին։ 112-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը, իսկ 121-րդ րոպեին Ամադ Դիալոն հաշիվը դարձրեց՝ 4։3։