Խավիեր Մասկերանո․ «Պեպ Գվարդիոլայի ժառանգությունը տիտղոսները չեն»

Հայտնի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս ղեկավար Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Պեպ Գվարդիոլայի ժառանգությունը տիտղոսները չեն: Նրա ժառանգությունն այն է, ինչ նա բերեց ֆուտբոլ: Սպորտը կարելի է բաժանել նրանից առաջ ու հետո շրջանների։

«»Երբ ես եկա Եվրոպա 2006 թվականին, ֆուտբոլը շատ տարբերվում էր նրանից, ինչ մենք հիմա տեսնում ենք Պեպի «Բարսելոնայից» հետո»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում արգենտինական Ole-ն։ Նշենք, որ 2023 թվականին Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» հինգ տիտղոս նվաճեց։ Սիթին հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։