«Յուվենտուսը» կմասնակցի Ակումբային աշխարհի առաջնությանը

«Յուվենտուսը» իրավունք է ստացել մասնակցելու ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությանը, որը 2025 թվականին կանցկացվի թարմացված ձևաչափով՝ 32 թիմերի մասնակցությամբ։

Թուրինյան ակումբը մրցաշարի ուղեգիր նվաճեց այն բանից հետո, երբ «Նապոլին» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում՝ պարտվելով «Բարսելոնային» (1:1, 1:3): «Ծեր սինյորան» ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում չորս տարում շրջանցեց նեապոլյան ակումբին և դարձավ 10-րդ թիմը Եվրոպայից 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում։

2025 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում նորացված ձևաչափով՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը 32 թիմերի մասնակցությամբ։ Այս պահին հայտնի է մրցաշարի 21 մասնակից՝ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Ալ-Ահլի» (Եգիպտոս), «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) , «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Վայդադ» (Մարոկկո), «Չելսի» (Անգլիա), «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Urawa Red Diamonds» (Ճապոնիա), «Լեոն» (Մեքսիկա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ինտեր» (Իտալիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)։