Լուիս Դիասը դարձել է մեկ այլ թոփ-ակումբի թիրախ

«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը դարձել է մեկ այլ թոփ-ակումբի թիրախ։ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում է GFFN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ «Լիվերպուլը» Դիասին գնահատում է 120-140 միլիոն եվրո, սակայն կատալոնացիները պատրաստ չեն այդքան վճարել։

Փարիզցիները սկսեցին հետաքրքրվել Դիասի ծառայություններով հարձակվող Կիլիան ՄբաՊպեի հնարավոր հեռանալու մասին խոսակցությունների ֆոնին: Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» եզրային հարձակվողը 38 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։