PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» երեք միավոր վաստակեց «Էվերթոնի» դեմ խաղում (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը ընդունեց «Էվերթոնին»։

Էրիկ տեն Հագի սաները կարողացան, դարպասն անառիկ պահելով, հաղթել «Էվերթոնին» 2։0 հաշվով։

Խաղի 12-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացեց «մանկունիացիների» ավագ Բրունու Ֆերնանդեշը։ Հանդիպման 36-րդ րոպեին կրկին 11 մետրանոց նշանակվեց Ջորդան Պիկֆորդի դարպասին, որը անվրեպ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը։

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 47 միավոր ու +6-րդն է, իսկ «Էվերթոնը»՝ 25 միավորով 16-րդն է։