Մեկնարկել է Հայաստան – Կոսովո խաղի տոմսերի օնլայն վաճառքը

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին։

Այսօրվանից մեկնարկել է տոմսերի օնլայն վաճառքը։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ