Լամին Յամալին եվրոպական գրանդը 200 միլիոն եվրո է առաջարկում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։

Նշվում է, որ փարիզցիները պատրաստ են ամեն ինչ անել՝ Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո «Բարսայի» 16-ամյա հրաշամանուկին գնելու համար։ Վերջերս կատալոնական ակումբի ղեկավարության հետ հանդիպմանը իսպանացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հայտնել էր, որ ՊՍԺ-ն նման գումար է հայտարարել։

Այնուամենայնիվ, չնայած ֆինանսական դժվարություններին, «Բարսելոնան» կփորձի պահել ֆուտբոլիստին: Ղեկավարությունը Յամալին տեսնում է որպես նախագծի հիմնական ֆուտբոլիստ հաջորդ տասնամյակի համար: